Մայիսի 6-ին կկայանա hայ-ճապոնական համագործակցությանը նվիրված համերգ՝ մաեստրո Հիսայոշի Ինոյեի ղեկավարությամբ և կոմպոզիտոր-դաշնակահար Կարեն Հակոբյանի մասնակցությամբ: Ծրագրում ներառված են ճապոնացի կոմպոզիտորներ Յասուշի Ակութագավայի և Յուզո Տոյամայի, նաև ամերիկահայ Կարեն Հակոբյանի ստեղծագործություններից: Համերգի 2-րդ բաժինը կբացվի մեծն Արամ Խաչատրյանի Սպարտակ սյուիտով: Համերգի կայացման գործում աջակցելու համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Միցուբիշի ընկերությանը, ԱՄՆ-ում Հայաստան հիմնադրամին (Արևելյան մասնաճյուղ), «Անմիջական օգնություն հայ ժողովրդին» հիմնադրամին, Տեր և Տիկին Էդ և Կարմեն Գյուլբենկյաններ հիմնադրամին:
Մայիսի 12-ին մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նվագախումբը կուենան հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգ:
Մայիսի 20-ին հայտնի թավջութակահար Ռամոն Յաֆֆեն հանդես կգա Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ կատարելով Դյուկա, Սեն Սանս, Ֆորե և Սիբելիուս:
Մայիսի 27-ին տեղի կունենա բացառիկ համերգ՝ նվիրված հայ-արգենտինական բարեկամությանը: Մաեստրո Կարլոս Բուոնոն Ալդո Սարալեգուի նվագակցությամբ և Արիաննե Կաոիլիի պարային ուղեկցությամբ կներայացնեն արգենտինական տանգոյի և սիմֆոնիկ երաժշտության համերգ: